ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Նի­կո­լի ըն­կա­լում­նե­րում ու պատ­կե­րա­ցում­նե­րում իշ­խա­նու­թ­յու­նը ինքն է, միայն ին­քը»

«Նի­կո­լի ըն­կա­լում­նե­րում ու պատ­կե­րա­ցում­նե­րում իշ­խա­նու­թ­յու­նը ինքն է, միայն ին­քը»
25.10.2019 | 00:28

Նախ­կին պատ­գա­մա­վոր ՍԱՄՎԵԼ ՖԱՐ­ՄԱ­ՆՅԱ­ՆԸ, Նի­կոլ Փա­շի­նյա­նին հա­մա­րե­լով ան­կան­խա­տե­սե­լի ու ան­կա­յուն, իր մտա­հո­գու­թյուն­ներն է հայտ­նում ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի շուրջ։

-Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում այ­սօր­վա ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած են ՍԴ նա­խա­գա­հի և նրա շր­ջա­պա­տի շուրջ։
-Ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­ներ այս­տեղ չկան: Փո­խա­րե­նը տես­նում եմ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի ակ­տիվ ու ան­նա­խա­դեպ ներգ­րավ­մամբ եր­կու զու­գա­հեռ գոր­ծըն­թաց.
ա) Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որ տա­րի­ներ շա­րու­նակ խո­սել է երկ­րի թա­լա­նի ու քրեաօ­լի­գար­խիա­յի մա­սին, խոս­տա­ցել պատ­ժել բո­լո­րին ու գո­ղաց­ված մի­ջոց­նե­րը վե­րա­դարձ­նել պե­տա­կան բյու­ջե, «օր­վա կուր­սով» հա­խուռն քայ­լեր է ա­նում, ձանձ­րաց­նող սե­րիա­լի նման օ­րա­կան կամ շա­բա­թա­կան մի տե­սա­րան է մա­տու­ցում հան­րու­թյա­նը, ո­րի նպա­տակն է հա­սա­րա­կու­թյա­նը ցույց տալ, որ իբր կա­տա­րում է այն, ինչ խոս­տա­ցել է: Ոզ­նուն էլ է պարզ, որ սա թատ­րոն է, որն առն­վազն այլ` լրիվ ու­րիշ նպա­տակ է հե­տապն­դում: Որ­տե՞ղ են «մի­լիարդ­նե­րի թա­լա­նի» այդ հե­րոս­ներն ու քրեա­կան օ­լի­գար­խիան, ու ին­չու՞ այդ մի­լիարդ­նե­րը իշ­խա­նա­փո­խու­թյու­նից մե­կու­կես տա­րի անց չեն վե­րա­դարձ­վել տի­րո­ջը` ժո­ղովր­դին: Նրանց ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը, ինչ­պես ի­րեն վար­չա­պետ ընտ­րե­լիս, այն­պես էլ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ու այ­սօր, իր հե­նա­րանն են, Ան­նա Հա­կո­բյա­նի հիմ­նադ­րամ­նե­րի «քաղցր» ու «կի­սա­քաղցր» «այ­ցե­լու­ներն» ու նվի­րա­տու­ներն են: Վերց­րեք ա­նուն առ ա­նուն ու կտես­նեք, որ Նի­կո­լը խա­բում է: ՈՒ մար­դիկ սա սկ­սել են հաս­կա­նալ: Հե­տո պարզ կլի­նի, թե այդ նվի­րա­տու­նե­րը ինչ «պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի» ար­դյուն­քում են դար­ձել խո­շոր սե­փա­կա­նա­տե­րեր ու հիմ­նադ­րա­մի «հա­մեղ» գոր­ծըն­կեր­ներ:
բ) Նի­կո­լի ըն­կա­լում­նե­րում ու պատ­կե­րա­ցում­նե­րում իշ­խա­նու­թյու­նը ինքն է, միայն ին­քը: ՈՒս­տի, իշ­խա­նու­թյան բո­լոր ճյու­ղե­րը, պե­տա­կան ու հան­րա­յին բո­լոր կա­ռույց­նե­րը պի­տի կա­տա­րեն միայն իր ու բա­ցա­ռա­պես իր կամ­քը: ՍԴ-ի նա­խա­գահն ու դա­տա­վոր­նե­րի մեծ մա­սը ի­րենց դուրս են դրել Նի­կո­լի պատ­կե­րա­ցում­նե­րի այդ ա­պօ­րի­նի շր­ջագ­ծից, և նա ա­մեն ինչ ա­նում է ՍԴ-ն ևս ի­րե­նով ա­նե­լու հա­մար: Ըն­դա­մե­նը: Տե­ղի ու­նե­ցո­ղը, փա­շի­նյա­նա­կան գծագ­րով, 2018 թ. սահ­մա­նադ­րա­կան հե­ղաշ­րջ­ման տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն է, նա­խա­վեր­ջին բաս­տիո­նի ա­ռու­մը` ա­զատ լրատ­վա­մի­ջոց­նե­րը գրո­հե­լուց ա­ռաջ: Ինչ այլ փաս­տարկ­ներ էլ բեր­վեն, կլի­նի ե­րես­պաշ­տու­թյուն: Այս­տեղ ի­րա­վա­կան ո­չինչ չկա, ու դրա մա­սին ա­ռա­ջին հեր­թին հայ­տա­րա­րում է հենց ին­քը իշ­խա­նու­թյու­նը, ա­սե­լով, որ Թով­մա­սյա­նը ձեռ­քից բաց է թո­ղել ՍԴ նա­խա­գահ լի­նե­լու շան­սը: Հա­մադ­րեք դեպ­քե­րի ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը, և ա­մեն ինչ կընկ­նի իր տե­ղը. նախ աչ­քով-ուն­քով Հրայր Թո­վա­սյա­նին հոր­դո­րում են հե­ռա­նալ, հե­տո ա­նաշ­խատ թո­շակ են ա­ռա­ջար­կում ՍԴ դա­տա­վոր­նե­րին, ա­պա սա­նիկ­նե­րին են ձեր­բա­կա­լում, հե­տո ըն­կեր­նե­րին ու ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին են անց­նում, հե­տո մե­ղադ­րում ֆի­նան­սա­կան ինչ-որ պատ­մու­թյուն­նե­րում, ա­պա իշ­խա­նու­թյան յու­րաց­ման մեջ և այլն, և այլն: ՀՔԾ-ի և գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նի այդ հե­քիաթ­նե­րը, ում, ի դեպ, ես մարդ­կայ­նո­րեն խղ­ճում եմ, ե­թե նա­խա­տես­ված են ե­րե­խա­նե­րի հա­մար, ա­պա թող գնան ման­կա­պար­տեզ­նե­րում պատ­մեն: Միով բա­նիվ, սա է պատ­կե­րը: Ար­դյուն­քում Փա­շի­նյա­նը չի կա­րո­ղա­նում ձևա­վո­րել կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի ար­դյու­նա­վետ ինս­տի­տուտ­ներ և ո­րա­կյալ օ­րեն­սդ­րու­թյուն, ին­չը, ի­րոք, կարևոր է, և քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րի դի­մե­լով, միաց­րել է իշ­խա­նու­թյու­նից իր հե­ռաց­ման հետ­հաշ­վար­կը: Զու­գա­հեռ, ա­ռանց այդ էլ հան­րա­յին մեծ հե­ղի­նա­կու­թյուն չվա­յե­լող ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը էլ ա­վե­լի են կորց­նում ի­րենց հե­ղի­նա­կու­թյու­նը, ի­մու­նի­տետն ու ինս­տի­տու­ցիո­նալ կա­րո­ղու­թյուն­նե­րը: Սա է, ե­թե կարճ:
-Երբ ընդ­դի­մա­խոս­նե­րը քն­նա­դա­տում են օր­վա իշ­խա­նու­թյան ի­րա­վա­կան քայ­լե­րը՝ զու­գա­հեռ­ներ տա­նե­լով 37 թվի հետ, իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հա­կա­դար­ձում են, թե ինչ­պես էր նախ­կին ռե­ժի­մը շատ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հե­տապն­դում նրանց հա­յացք­նե­րի հա­մար։ Ընդ­հան­րա­պես մենք հի­մա վա­տի ու վատ­թա­րա­գույ­նի միջև՞ ենք հա­մե­մա­տու­թյուն ա­նում, թե՞ փոր­ձում ենք երկ­րում, այ­նուա­մե­նայ­նիվ, ար­դա­րու­թյան մթ­նո­լորտ հաս­տա­տել։
-37-ի հետ հա­մե­մա­տու­թյուն­ներն ա­վե­լոր­դու­թյուն են: Ոչ թե այն պատ­ճա­ռով, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ժո­ղովր­դա­վար է կամ գի­տակ­ցում է դրա ան­թույ­լատ­րե­լիու­թյունն ու նման բան չի ա­նի, այլ բա­ցա­ռա­պես այն պատ­ճա­ռով, որ մեր է­պո­խա­յում հնա­րա­վոր չէ դի­մել նման լայ­նա­ծա­վալ ռեպ­րե­սիա­նե­րի ու մար­սել այն: Եվ երկ­րորդ, մի երկ­րում, որ­տեղ հա­զա­րա­վոր մար­դիկ այ­սօր պատ­րաստ են ձեր­բա­կալ­վե­լու, բանտ նս­տե­լու հա­նուն ա­զա­տու­թյան ու հա­նուն Հա­յաս­տա­նի, ինչ­պես մեր օ­րե­րում է, հնա­րա­վոր չէ դիկ­տա­տու­րա հաս­տա­տել. նման մտադ­րու­թյու­նը միայն մտա­վոր գա­լա­րում­նե­րի մեջ հայ­տն­ված հի­վանդ ու­ղե­ղում կա­րող է ծն­վել ու ա­րագ տա­պա­լել նման փորձ կա­տա­րո­ղին: Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րի յու­րա­քան­չյուր պատ­ժա­մի­ջոց մո­տեց­նում է իր իշ­խա­նու­թյան ա­վար­տը, ին­քը դա գի­տակ­ցի, թե ոչ: ՈՒ սա ա­մե­նա­սու­րը զգում են ոչ թե նրա քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րը, ինչ­պես կա­րող է ա­ռա­ջին հա­յաց­քից թվալ, այլ հենց իր թի­մա­կից­նե­րը, ո­րոնք զրկ­վել են ձայ­նի ի­րա­վուն­քից և Նի­կոլ Փա­շի­նյա­նի ժա­մա­նա­կա­վոր անձ­նիշ­խա­նու­թյան ձեռ­քում վե­րած­վել են պա­տանդնե­րի:
-Այս իշ­խա­նու­թյու­նը մյուս­նե­րի հա­մե­մատ իր ա­ռա­վե­լու­թյունն էր հա­մա­րում թա­փան­ցիկ գոր­ծե­լա­կեր­պը։ Սա­կայն օ­րերս պարզ­վեց, որ կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րի աշ­խա­տա­վար­ձը կրկ­նա­կի բարձ­րաց­րել են գաղտ­նի ո­րոշ­մամբ։ Ձեզ այս գոր­ծե­լա­կերպն ի՞նչ է հու­շում։
-Նի­կոլ Փա­շի­նյանն ին­քը բա­ցատ­րեց, թե ին­չու են դա ա­րել ու ին­չու են դա գաղտ­նի ա­րել: Հա­սա­րա­կու­թյու­նը թող իր գնա­հա­տա­կա­նը տա, թե որ­քա­նով է դա իր հա­մար ըն­դու­նե­լի: Սա թուխս գո­ղա­ցող աղ­վե­սի հո­գե­բա­նու­թյուն է, ոչ թե հրա­պա­րա­կա­յին իշ­խա­նու­թյան գոր­ծե­լաոճ: Իշ­խա­նու­թյան հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյունն ու հրա­պա­րա­կայ­նու­թյունն այլ բան են: Նի­կոլ Փա­շի­նյա­նը միայն բա­նից ան­տե­ղյակ­նե­րին կա­րող է հա­մո­զել, որ իր «non stop» աղմ­կա­րա­րու­թյու­նը հրա­պա­րա­կայ­նու­թյուն է: Գոր­ծից հաս­կա­ցող­նե­րը շատ լավ էլ գի­տեն, որ այդ աղ­մու­կը լրիվ այլ` շատ ա­վե­լի կարևոր գոր­ծե­րից ու ուր­վագծ­վող զար­գա­ցում­նե­րից հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը շե­ղե­լու թեթևա­միտ մի­ջոց է ըն­դա­մե­նը: Բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի վար­ձատ­րու­թյան մա­սին չեմ խո­սում, դա ճի՞շտ է, թե՞ սխալ: Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որ տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ իր քա­ղա­քա­կան կեն­սագ­րու­թյու­նը կա­ռու­ցել է հա­րուստ­նե­րի հան­դեպ ա­տե­լու­թյան սեր­ման­մամբ ու մե­կու­կես տա­րի ա­ռաջ հայ­տա­րա­րում էր, թե ե­կել են «ժո­ղովր­դի ոտ­քե­րի տակ հող դառ­նա­լու», բա­րո­յա­կան ի­րա­վունք չու­նի ան­գամ, պատ­կե­րա­վոր ա­սած, մսով ճաշ ու­տե­լու, քա­նի դեռ երկ­րում մեկ աղ­քատ մարդ կա, էլ չեմ ա­սում կես­մի­լիո­նա­նոց չար­թե­րով Ա­մե­րի­կա մեկ­նել, եր­կու մի­լիոն դո­լա­րա­նոց կա­ռա­վա­րա­կան ա­մա­ռա­նո­ցի վե­րա­նո­րո­գում ա­նել, որ­տեղ ապ­րում է, կես­մի­լիո­նա­նոց զրա­հա­պատ մեր­սե­դես գնել, «Zegna» հա­գուստ կրել ու ի­րեն այլ ճո­խու­թյուն­ներ թույլ տալ: Հարց­րեք քա­ղա­քա­ցի­նե­րին` ի՞նչ կար­ծի­քի են նրանք այս ա­մե­նի մա­սին: Ա­սում են` «չտե­սան պա­տից կախ, տե­սան ճակ­տից կախ»:
-Հա­յաս­տա­նում, ըստ Ձեզ, իշ­խա­նու­թյան ո­րա­կը փոխ­վե՞լ է, իշ­խա­նու­թյունն ինչ­պես խոս­տա­ցել էր, ա­զատ­վե՞լ է կո­ռում­պաց­ված չի­նով­նիկ­նե­րից, բյու­ջեն թա­լա­նող պաշ­տո­նյա­նե­րից։ Եվ ընդ­հան­րա­պես, Ձեր դի­տարկ­մամբ՝ ի՞նչ ար­ժեք­նե­րի կրող է այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նը։
-Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան ար­ժե­հա­մա­կար­գը դրա իս­պառ բա­ցա­կա­յու­թյունն է: Բո­լոր նրանք, ով­քեր Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը բնո­րո­շում են որ­պես պո­պու­լիս­տա­կան, մա­սամբ սխալ­վում են: Հա­մե­մա­տեք, ու­սում­նա­սի­րեք տե­սու­թյու­նը, պրակ­տի­կան ու կհա­մոզ­վեք դրա­նում: Սա լրիվ այլ բան է: Ես Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը կբ­նո­րո­շեի որ­պես «ոչ հա­մա­կար­գա­յին իշ­խա­նու­թյուն»: Իր տե­սա­կի մեջ գու­ցե ա­ռա­ջինն է աշ­խար­հում. աշ­խար­հը գի­տեր, թե ինչ բան է «ոչ հա­մա­կար­գա­յին ընդ­դի­մու­թյու­նը», սա­կայն մինչև Փա­շի­նյա­նը, չգի­տեր, թե ինչ բան է «ոչ հա­մա­կար­գա­յին իշ­խա­նու­թյու­նը»: Կա­րող է պարզ­վել, որ մենք գործ ու­նենք քա­ղա­քա­կան ու քա­ղա­քա­գի­տա­կան «know-how»-ի հետ: Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյա­նը հա­զար բա­նում, ի­հար­կե, կա­րե­լի է մե­ղադ­րել, բայց մի շատ կարևոր բան պետք է ար­ձա­նագ­րել ու շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել: Եր­կիրն ար­մա­տա­կան «restart»-ի ու ար­դիա­կա­նաց­ման կուր­սի կա­րիք ու­ներ: Կգե­րա­դա­սեի, որ դա կա­տար­վեր վերևից (ին­չի հա­մար իմ հա­մեստ հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում աշ­խա­տել ու պայ­քա­րել եմ եր­կար տա­րի­ներ իմ բա­զում ըն­կեր­նե­րի հետ)` լուրջ, ծրագ­րա­յին, մտած­ված, ե­րա­զանք­նե­րի թի­մով ու հետևո­ղա­կա­նո­րեն: Ե­ղավ ներքևից ու ե­ղավ ան­լուրջ, ա­րագ մսխ­վեց հան­րա­յին հս­կա­յա­կան է­ներ­գիան, ու այ­սօր գործ ու­նենք հեր­թա­կան կորց­րած հնա­րա­վո­րու­թյան հետ: Նի­կոլ Փա­շի­նյանն ար­դեն իսկ, այդ ա­ռու­մով, ինքն իր գլ­խից բարձր է ցատ­կել, ընդ ո­րում, իր կամ­քից ան­կախ: Ես Նի­կոլ Փա­շի­նյա­նից ող­ջամ­տո­րեն այլ դրա­կան սպա­սում չու­նեմ: Ար­տաք­նա­պես իշ­խա­նու­թյու­նը դրսևո­րում է քա­ղա­քա­կան կամք` նվա­զա­գույ­նի հասց­նե­լու կո­ռուպ­ցիան: Դա լավ է: Սա­կայն նախ կամ­քը բա­վա­րար չէ, ար­դյու­նա­վետ ինս­տի­տուտ­ներ, լավ օ­րեն­սդ­րու­թյուն, ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում ու հան­րու­թյան վար­քագ­ծի փո­փո­խու­թյուն է անհ­րա­ժեշտ, ա­պա, իս­կա­պես չգի­տեմ՝ ներ­կա բարձ­րաս­տի­ճան չի­նով­նիկ­նե­րը ներգ­րավ­ված են կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րում, թե ոչ: Ինչ­պես ա­սում են` միայն հեր­ձու­մը ճիշտ պատ­կե­րը ցույց կտա: Գո­նե ար­դեն հան­րա­յին մեծ հն­չո­ղու­թյուն ստա­ցած շատ դեպ­քեր այլ բա­նի մա­սին են խո­սում:
-Մե­կու­կես տա­րի է ան­ցել, բայց Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րած կա­խար­դա­կան փայ­տի­կը ին­չու՞ այդ­պես էլ չի աշ­խա­տում, ին­չու՞ տն­տե­սու­թյու­նը թռիչ­քաձև չի ա­ճում, ներդ­րող­նե­րը փո­ղի ճամպ­րուկ­նե­րով Հա­յաս­տա­նի «դռա­նը» հերթ չեն կանգ­նում, ո­լոր­տա­յին բա­րե­փո­խում­ներ չկան։
-Նի­կոլ Փա­շի­նյա­նը խա­բել է ժո­ղովր­դին: Նա շատ լավ գի­տի, որ մեր, ինչ­պես ցան­կա­ցած հան­րու­թյան մեծ մա­սը մաս­նա­գի­տա­կան պատ­կե­րա­ցում­ներ չու­նի ներդ­րում­նե­րի, տն­տե­սա­կան մի­ջա­վայ­րի ու այլ հան­գա­մանք­նե­րի մա­սին, և գի­տակց­ված մո­լո­րեց­րել է նրան: Մար­դիկ ու­զում էին ու այ­սօր էլ ու­զում են ա­վե­լի լավ ապ­րել, և Փա­շի­նյա­նը ա­սում էր` ա­հա, կգամ, կվե­րաց­նեմ կո­ռուպ­ցիան, հետ կբե­րեմ թա­լան­ված փո­ղե­րը, կձեր­բա­կա­լեմ օ­լի­գարխ­նե­րին, ներդ­րում­նե­րը կգան, ու դուք ա­վե­լի լավ կապ­րեք: Պարզ­վեց, որ միայն ինքն ու իր շր­ջա­պատն են սկ­սել ա­վե­լի լավ ապ­րել: Ա­սում էր, չէ՞, մինչև նոր խոր­հր­դա­րան չլի­նի` ներդ­րում­ներ չեն լի­նի, ու մեր հայ­րե­նա­կից­նե­րը չեն վե­րա­դառ­նա Հա­յաս­տան: Նոր խոր­հր­դա­րա­նը ե­ղավ, ներդ­րում­ներն ու մեր հայ­րե­նա­կից­նե­րը չե­կան: Փո­խա­րե­նը, կա­պի­տալն ակ­տիվ ար­տա­հո­սում է Հա­յաս­տա­նից, մեր հայ­րե­նա­կից­նե­րը, ըստ պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյան, շա­րու­նա­կում են ար­տա­գաղ­թել, իսկ Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան թի­վը շա­րու­նա­կում է, ցա­վոք, նվա­զել: Միշտ այս օ­րի­նակն եմ բե­րել, հի­մա էլ կրկ­նեմ: Իր ժո­ղովր­դին սի­րող ա­ռաջ­նոր­դը նրան չի խա­բի` ա­պա­վի­նե­լով վեր­ջի­նիս վատ տե­ղե­կաց­վա­ծու­թյա­նը: Դա նման է այն ծնո­ղին, որն իր հաշ­ման­դամ ե­րե­խա­յին ի ցույց է դնում բո­լո­րին, փո­ղո­ցում այդ կերպ գու­մար է հա­վա­քում` իր ստա­մոք­սը լց­նե­լու հա­մար: Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան զար­գաց­ման ու ներդ­րու­մա­յին գրավ­չու­թյա­նը խան­գա­րող ա­ռանց­քա­յին պրոբ­լեմ­նե­րը ոչ մի տեղ չեն ան­հե­տա­ցել: Դրանք կան ու ի­րենց տե­ղում են` շու­կա­յի փոք­րու­թյուն, փակ սահ­ման­ներ, լո­գիս­տի­կա­յով պայ­մա­նա­վոր­ված` ներ­մուծ­վող ու ար­տա­հան­վող ապ­րանք­նե­րի բարձր ինք­նար­ժեք, ԵԱՏՄ-ի հետ ընդ­հա­նուր սահ­մա­նի բա­ցա­կա­յու­թյուն, կախ­վա­ծու­թյուն ոչ է­ժան է­ներ­գա­կիր­նե­րից և այլն: Այս ա­մե­նը կա­րե­լի է փոխ­հա­տու­ցել միայն խել­քով, հմուտ կա­ռա­վար­մամբ ու օ­պե­րա­տիվ ար­դյու­նա­վե­տու­թյամբ: Ի՞նչ ներդ­րում­ներ էր սպա­սում Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Ներդ­րում­նե­րը պա­հան­ջում են կա­յու­նու­թյուն, կան­խա­տե­սե­լիու­թյուն ու լռու­թյուն: Նի­կոլ Փա­շի­նյանն ան­կա­յուն է, ան­կան­խա­տե­սե­լի ու ան­դա­դար աղմ­կում է:
-Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան կյան­քի «ախ­տե­րը» գու­ցե հնա­րա­վոր է ինչ-որ պա­հի բու­ժել, բայց ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նում, ըստ Ձեզ, ի՞նչ է կա­տար­վում, և կա՞ մի բան, ո­րը Ձեզ շատ ան­հան­գս­տաց­նում է։
-Նի­կոլ Փա­շի­նյա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը սև արկղ է: Այն հայտ­նի չէ ոչ մե­կին: Են­թադ­րում եմ` նաև ի­րեն: Ինքն ա­ռաջ­նորդ­վում ու կա­ռա­վա­րում է, ինչ­պես դի­պուկ գնա­հատ­վել է, 24 ժամ­վա կյանք ու­նե­ցող «Եր­կիր-Հայ­կա­կան ժա­մա­նակ» կոն­ցեպ­ցիա­յով: Կա­ռա­վա­րում է որ­պես թեր­թի խմ­բա­գիր: 24 ժամ­վա հաշ­վարկ ու­նե­ցող իշ­խա­նու­թյու­նը ինչ­պե՞ս կա­րող է ու­նե­նալ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն, որ մի հատ էլ հնա­րա­վոր լի­նի այն գնա­հա­տել: Նաև Ար­ցա­խի հար­ցում` սև արկղ է: Գու­ցե այդ արկ­ղը դա­տարկ է, գու­ցե այն­տեղ լավ բա­ներ կան, գու­ցե և կոր­ծա­նա­րար բա­ներ կան: Այն­տե­ղից կա­րող է ա­մեն բան դուրս գալ, ու դա չի լի­նի զար­մա­նա­լի: Ոչ ոք, այդ թվում և երկ­րի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նում ի­րա­կա­նում չգի­տի՝ ինչ է ու­զում Նի­կոլ Փա­շի­նյանն ար­տա­քին աշ­խար­հից ու ինչ է պատ­րաստ նրան ա­ռա­ջար­կե­լու, ինչն ան­հար­մար վի­ճա­կի մեջ է դնում նախ և ա­ռաջ մեր դի­վա­նա­գետ­նե­րին, որ­քան էլ նրանք ի պաշ­տո­նե ի­րա­վունք չու­նեն բարձ­րա­ձայ­նե­լու այդ մա­սին: Ձեզ թվում է` մեր դի­վա­նա­գետ­նե­րին դու՞ր է գա­լիս այն, որ երկ­րի հիմ­նա­րար շա­հե­րը թո­ղած, ինչ­պես ա­սում են, ստիպ­ված այ­սօր թի­թեռ են նկա­րում` զբաղ­ված են այս ու այն մայ­րա­քա­ղա­քում թավ­շյա հե­ղա­փո­խու­թյա­նը նվիր­ված ա­նի­մաստ ցու­ցա­հան­դես­նե­րի կազ­մա­կերպ­մամբ: Ե­թե հա­մա­ռոտ գնա­հա­տենք, այ­դու­հան­դերձ, այս­պես կա­սեի` Նի­կոլ Փա­շի­նյա­նի Հա­յաս­տա­նը հասց­րել է կորց­նել իր հին բա­րե­կամ­նե­րին, բայց ձեռք չի բե­րել նո­րե­րը: Մտա­ծե­լու բան է:
-Ի՞նչ ել­քեր եք տես­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում և ինչ­պե՞ս է հնա­րա­վոր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը «վե­րա­դարձ­նել» քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին, ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րը՝ օ­րենք­նե­րի հար­թու­թյուն, տն­տե­սու­թյունն էլ՝ ի­րա­կան ցու­ցա­նիշ­նե­րի դաշտ։
-Մենք մեզ չխա­բենք. ի­րա­վի­ճակն այ­սօր պա­րա­դոք­սալ է, այն մո­տա­վո­րա­պես այս­պի­սին է. մի կող­մից Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որ­քան էլ օր օ­րի նվա­զող, սա­կայն այս պա­հին դեռ ու­նի ամ­նա­մեծ հան­րա­յին ա­ջակ­ցու­թյու­նը: Մյուս կող­մից, կա հա­սա­րա­կու­թյան ա­ճող հիաս­թա­փու­թյունն ու հան­րա­յին հա­մա­ձայ­նու­թյունն այն հար­ցում, որ որևէ դեպ­քում պետք է բա­ցառ­վի վե­րա­դար­ձը ան­ցյա­լին ու դրա բո­վան­դա­կու­թյա­նը ու, ինչ­պես պարզ­վեց, ան­ցյա­լի հնա­րա­վոր ա­մե­նա­լավ այ­լընտ­րան­քը չէր, այլ հնից էլ ա­վե­լի հին էր, ուս­տի և պի­տի ա­պա­գա­յին միտ­ված նման այ­լընտ­րանք ու իշ­խա­նու­թյուն ձևա­վո­րել: Ինչ­պե՞ս: Հա­սա­րա­կու­թյու­նը դեռ չգի­տի: Դրա­նում է պա­րա­դոք­սը: Ես էլ չգի­տեմ: Քա­ղա­քա­կան նման բյու­րե­ղա­ցած ա­ռա­ջարկ­ներ էլ դեռ չկան` Մի­քա­յել Մի­նա­սյա­նի մի քանի ա­ռողջ ակ­նարկ­նե­րը մի կողմ դրած: Քա­ղա­քա­կան այ­սօր­վա դի­մա­կա­յու­թյան կող­մե­րի մեծ աղ­մու­կը, ըստ էու­թյան, խլաց­րել է մեր հան­րու­թյան մե­ծա­մաս­նու­թյան ձայ­նը, ո­րոնք այ­սօր դեռ լուռ են, չեն ար­տա­հայտ­վում ոչ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում ու ոչ էլ ա­վան­դա­կան մե­դիա­նե­րում, բայց, իմ տպա­վո­րու­թյամբ, մո­տա­վո­րա­պես այդ­պես են մտա­ծում, ինչ­պես նկա­րագ­րե­ցի: Ի՞նչ կլի­նի վա­ղը` կան­խա­տե­սել չի կա­րող և ոչ մե­կը: Ինձ հա­մար ակն­հայտ է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, գի­տակ­ցա­բար, թե ոչ, ու­զե­նա­լով, թե ոչ, եր­կի­րը տա­նում է մեծ ցն­ցում­նե­րի ու հնա­րա­վոր ար­հա­վիրք­նե­րի ճա­նա­պար­հով: Ճա­նա­պարհ, որ կա­րող է իր հետ նաև ան­դառ­նա­լի կո­րուստ­ներ բե­րել, որ հե­տո սերն­դե­սե­րունդ հի­շենք ու մղկ­տանք: Ճա­նա­պարհ, ո­րի ինչ-որ մի կան­գա­ռից այն կողմ ար­դեն հնա­րա­վոր չի լի­նի կանգ­նեց­նել զար­գա­ցում­նե­րի հե­տա­գա ըն­թաց­քը, և ի­ներ­ցիան ինքն իր կոր­ծա­նա­րար գոր­ծը կա­նի, ու ազ­գա­յին նոր ա­ղե­տը կկանգ­նի դեմ հան­դի­ման` մղե­լով մեզ մեր սի­րած զբաղ­մուն­քին` մե­ղա­վոր­նե­րի պոստ­ֆակ­տում փնտր­մա­նը: Հա­յաս­տանն այ­սօր գտն­վում է մի ի­րա­վի­ճա­կում, որ­տեղ զար­գաց­ման հնա­րա­վոր սցե­նար­նե­րը, կրկ­նում եմ, ձգ­վում են ալ­ֆա­յից մինչև օ­մե­գա, ա­մե­նա­լա­վա­տե­սա­կա­նից մինչև ա­մե­նա­հո­ռե­տե­սա­կան:
Կար­ծում եմ, Նի­կոլ Փա­շի­նյանն իր պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը, ինչ­պես ա­սա­ցի, ար­դեն կա­տա­րել է: Նկա­տի ու­նեմ երկ­րի ար­դիա­կա­նաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը այս­պես միան­շա­նակ ար­ձա­նագ­րե­լը: Հի­մա երկ­րին անհ­րա­ժեշտ է վե­րա­կանգ­նել ժո­ղովր­դի միաս­նա­կա­նու­թյու­նը, դա­դա­րել մեր ներ­սում թշ­նա­մի­ներ ո­րո­նե­լուց, հաշտ­վել սե­փա­կան ան­ցյա­լի ու սե­փա­կան պե­տու­թյան հետ, հա­մախմ­բել երկ­րի լա­վա­գույն մարդ­կա­յին ու կա­ռա­վար­չա­կան ռե­սուրս­ներն ան­կախ քա­ղա­քա­կան պայ­մա­նա­կա­նու­թյուն­նե­րից, ձևա­վո­րել ե­րա­զանք­նե­րի թիմ ու Հա­յաս­տա­նը տա­նել բո­վան­դա­կա­յին և լավ մտած­ված, ծրագ­րա­յին ար­դիա­կա­նաց­ման, կա­յու­նու­թյան, տն­տե­սա­կան զար­գաց­ման, բա­րե­կե­ցու­թյան ա­ճի, ներ­քին ու ար­տա­քին անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման ճա­նա­պար­հով` ե­րաշ­խա­վոր­ված ել­քով: Այդ գոր­ծում Նի­կոլ Փա­շի­նյանն ու իր «ա­տե­լու­թյան կու­սակ­ցու­թյու­նը» ա­նե­լիք չու­նեն: Բայց իր ժո­ղովր­դին սի­րող ու պա­տաս­խա­նա­տու ցան­կա­ցած մաս­նա­գետ կամ քա­ղա­քա­կան գոր­ծիչ այ­սօր պար­տա­վոր է նաև հան­րու­թյա­նը սթա­փու­թյան ու արթ­նու­թյան կոչ ա­նել, որ, ցա­վոք, կա­րող է տե­ղի ու­նե­նալ նաև ա­մե­նաան­ցան­կա­լին: Այ­սօր, թվում է, դեռ բաց պա­տու­հան կա: Դեռ: Ի­րա­վի­ճա­կի հան­գու­ցա­լուծ­ման և երկ­րում վտան­գա­վոր ա­պա­կա­յու­նաց­ման բա­ցառ­ման մեկ ճա­նա­պարհ ինքս հու­շել եմ` քա­ղա­քա­պե­տի հրա­ժա­րա­կան և Երևա­նի ա­վա­գա­նու ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ, որ­պես մի­ջան­կյալ կա­յու­նաց­նող կա­մուրջ: Ով բաց աչք ու ա­կանջ ու­ներ, կտես­ներ ու կլ­սեր: Ով ա­ռողջ գլուխ ու­ներ, կհաս­կա­նար:


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 6732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ